Հեղինակային իրավունքը՝
© Երիտասարդական ակումբների դաշնություն
© «Նուռ Պլյուս» ընկերություն
Ամեն ինչ սուբյեկտիվ է․ նաև քո անցած կամավորական ճանապարհը․․․
ԿԱՄԱՎՈՐ․ՀԱՅ
Երիտասարդության մի զգալի հատված այսօր տեղեկատվության պակասի խնդիր ունի։ Նրանց մի մասը տեղյակ չէ հասարակական, համայնքային կյանքի տարբեր ոլորտներում առկա հնարավորությունների մասին և հետևապես ակտիվ մասնակցություն չի ունենում այդ ոլորտներում։ Խնդիրը եթե որոշ չափով քիչ է արտահայտված մայարաքաղաքում, ապա պատկերը այլ է մարզերում։ ՀՀ մարզերի տարբեր համայնքներում չկան հասարակական կազմակերպություններ, կենտրոններ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում համայնքներում՝ դրանով իսկ ակտիվացնելով երիտասարդներին՝ խթանելով կամավորությունն ու երիտասարդական աշխատանքը։
Հետևաբար մարզերում բնակվող շատ երիտասարդներ տեղեկացված չեն կամավորական աշխատանքի մասին կամ տեղեկացված լինելու դեպքում պատկերացում չունեն, թե ինչպես կարող են կատարել նմանատիպ աշխատանքներ։ Բացի այդ, երիտասարդների մեծ մասը ցանկանում է կամավորկան աշխատանքներով զբաղվել և ձեռք բերել սերտիֆիկատներ, սակայն հաճախ կամավորության սերտիֆիկատ ստանալու համար պահանջվում է բավականին երկար ժամանակ և ՀԿ-ներում ներգրավելու պահանջ։
Այս հարթակը յուրաքանչյուր երիտասարդի, ով ցանկանում է անհատապես կամ խմբերով հանդես գալ համայնքային կյանքի զարգացման որևէ նախաձեռնությամբ և արդյունավետ կերպով կատարել այդ աշխատանքը, հնարավորություն է տալիս ստանալ կամավորական աշխատանքի սերտիֆիկատ՝ ըստ հարթակի կողմից նախապես սահմանված պահանջների և սկզբունքների։
Այս կայքը հնարավորություն կտա նաև տարբեր ՀԿ-ներում, այլ կառույցներում առկա կամավորական աշխատանքների մասին տեղեկանալու և դրանց մասնակցելու, իրենց հետաքրքրող ոլորտներում կամավորական աշխատանքներ կատարելու համար։ Այսպիսով, կխթանվի կամավորությունը երիտասարդության շրջանում՝ դրանով իսկ նպաստելով երիտասարդական աշխատանքի զարգացմանը և վիրտուալ ցանցի ձևավորմանը բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։ Այս հարթակը նաև երկարաժամկետ հեռանկարում հնարավորություն է տալու երիտասարդներին աշխատանքի շուկայում ավելի արագ և հեշտ դիրքավորվելու՝ ձևավորված կապերի, կատարված աշխատանքների, կուտակած փորձի միջոցով։
«Կամավոր․հայ» ծրագրի շրջանակում Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը (ֆիզ․ մաթ․ գիտություների թեկնածու, դոցենտ, ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի միջազգային փորձագետ) և նախագահության անդամ Աստղիկ Ավետիսյանը (բանասիրական գիտությունների թեկնածու, Հայկական Փի Ար ասոցիացիայի (Armenian PR Association) նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ) զրուցել են #կամավորական ուղու, կամավորության ընձեռած հնարավորությունների և ոլորտային խնդիրների մասին։
Կամավորական աշխատանքը բազմաթիվ դռներ է բացում․․․
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։
#podcast #youth #eyf #կգմս #ԿամավորՀԱՅ
Բարին գործեք՝ բարին կստանաք․․․
Կամավոր․Հայ ծրագրի շրջանակում կամավորության դերի և կարևորության մասին զրուցում են տարբեր ոլորտներում բազմաթիվ հաջողություններ գրանցած, միշտ երիտասարդ և միշտ FYCA-ական Արփինե Կոստանյանը և Գայանե Բարսեղյանը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Arpine Kostanyan Gayane Barseghyan