top of page
Image by Bernard Hermant

Գաղտնիության
քաղաքականություն

Ներածություն

 

Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր՝ Երիտասարդական ակումբների դաշնության (այսուհետ՝ «FYCA») ստեղծած www.kamavor.org կայքի կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը:

Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ընդունված պրակտիկաների համաձայն։

Տեղեկությունների գաղտնիություն

 

Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի՝  բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Անձնական տվյալների հավաքագրում

 

Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները՝

ա) Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկություններ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար, բնակության վայրը,

բ) Ձեր կողմից կայքում հրապարակված տեղեկատվությունը, 

գ) Կայքի օգտագործման Ձեր սեսիաները, ինչպես օրինակ՝ IP հասցեները, աշխարհագրական վայրը,

ե) Մեզ հետ ունեցած նամակագրությունը (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն։ 

Անձնական տվյալները հավաքագրելու նպատակները

 

Մենք հավաքագրում ենք Ձեր անձնական տեղեկությունները մեր կայքի աշխատանքը հնարավոր դարձնելու և Ձեր կողմից մեր կայքի օգտագործումը հարմարավետ և ապահով դարձնելու նպատակով: Սույնով Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները բացառապես հետևյալ նպատակներով՝

ա) Կայքի բնականոն շահագործում,

բ) Ձեր կողմից հրապարակված տեղեկատվության տարածում,

գ) մեր կայքի աշխատանքի, ինչպես նաև մեր գործունեության որակի գնահատում և բարելավում,

դ) անհրաժեշտության դեպքում հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով տեղեկությունների ճշտում կամ հաղորդում, մեր գործունեության վերաբերյալ նորությունների տրամադրում:

Ձեր իրավունքները

 

Դուք կարող եք ցանկացած պահի դիմել FYCA՝ Ձեր անձնական տվյալները ոչնչացնելու, Ձեր անձնական տվյալները հավաքագրելը թույլ չտալու կամ Ձեր անձնական տվյալներում փոփոխություն կատարելու դիմումով։

Ստեղծելով Ձեր անձնական էջը www.kamavor.org կայքում, դուք կարող եք ընտրել, թե ձեր անձնական տվյալները տեսանելի լինեն բոլորին, թե գաղտնի՝ տեսանելի միայն Ձեզ համար։ 

Եթե ունեք որևէ բողոք FYCA-ի կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման առնչությամբ, դուք կարող եք Ձեր բողոքը ներկայացնել՝ կապվելով մեզ հետ հետևյալ էլ. փոստի միջոցով՝ office@fyca.net հասցեով։

 

Փոփոխություններ

 

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել սույն Գաղտնիության քաղաքականությունում։ 

 

Կապ

 

Սույն Գաղտնիության քաղաքականության, ինչպես նաև Ձեր առնչությամբ մեր կողմից օգտագործվող անձնական տեղեկությունների հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. փոստի միջոցով՝ office@fyca.net կամ զանգարահարելով +37410588768 հեռախոսահամարով:

  • Facebook
  • Instagram
  • Youtube
bottom of page