Հեղինակային իրավունքը՝
© Երիտասարդական ակումբների դաշնություն
© «Նուռ Պլյուս» ընկերություն
Ամեն ինչ սուբյեկտիվ է․ նաև քո անցած կամավորական ճանապարհը․․․
Ինչպե՞ս է աշխատում հարթակը
1
Գրանցվե՛ք հարթակում։
Սեղմե՛ք կայքի վերևի աջ անկյունում գրանցվել/մուտք գործել կոճակը, այնուհետև գրանցվեք՝ ընտրելով Ձեզ հարմար տարբերակներից որևէ մեկը։
2
Անցե՛ք Ձեր անձնական էջ, կարգավորե՛ք ձեր անձնական հաշիվը, ներկայացրե՛ք Ձեզ կայքի այցելուներին։
Ձեր անձնական հաշվում ունեք ինչպես հանրային, այնպես էլ փակ էջեր (որոնք հասանելի են միայն ձեզ)։ Դուք եք որոշում գաղտնի, թե՞ հանրային հաշիվ եք ցանկանում ստեղծել։ Դուք եք որոշում նաև, թե անձնական էջում որ տեղեկատվություն կլինի հասանլեի հանրությանը։
3
Գրանցվելուց հետո կայքի խմբագիրը կբացի կայքում հրապարակումներ անելու հնարավորությունը Ձեզ համար։
Համապատասխան բաժինը հասանելի կդառնա Ձեր անձնական հաշվում։
Սեղմելով ստեղծել նոր հրապարակում, դուք կկարողանաք պատմել Ձեր կամավորական աշխատանքի մասին, կիսվել նկարներով, տեսանյութերով, ստեղծել հարցումներ և շատ ավելին․․․
4
Վավերականացրե՛ք ձեր կամավորական աշխատանքը։
Անցեք կամավորական աշխատնքի վավերականացման էջ, մուտքագրեք ձեր կամավորական աշխատանքի մանրամասները և ստեղծեք հավաստագիր՝ Ձեր կողմից նշելով, թե ինչպիսի գիտելիքներ և հմտություններ եք ստացել այդ ծրագրի/նախաձեռնության/աշխատանքի ընթացքում։
Յուրաքանչյուր հավաստագիր մուտքագրվում է տվյալների բազայում, կնքվում համապատասխան եզակի համարով։